03 Հունիս 2014, 16:54
1838 |

Գնդակները պատրաստե՛ք

Երևանի «Կիլիկիա» մարզադահլիճում ավարտվեց «Volley All Festival 2014» մանկապատանեկան փառատոնը, որին ավելի քան 120 պատանի վոլեյբոլիստներ էին մասնակցում: Այժմ նրանք պատրաստվում են 2014 թվականի հունիսի 20-ին Սևանում անցկացվելիք լողափնյա վոլեյբոլի փառատոնին: Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան, տեղեկացնում է, որ Արևելյան Եվրոպայի երկրների գոտային ասոցիացիան հաստատել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի ներկայացրած հայտը, և 2015 թվականին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կանցկացվի լողափնյա վոլեյբոլի Եվրոպայի առաջնությունը: Միջազգային այս ստուգատեսին կմասնակցեն 10 երկրի մինչև 18 տարեկան պատանի վոլեյբոլիստներ:

Այս թեմայով