02 Հունիս 2014, 18:04
2127 |

Փոքրիկ աղջիկն ու ծղոտե տիկնիկները

Indiegogo կայքում Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ծղոտե տիկնիկներ» ֆիլմի հեղինակները հանգանակություն են սկսել, որպեսզի կարողանան սկսել նկարահանումները: Ֆիլմը պատմում է Գլենդելում բնակվող Լուսինե անունով հայուհու մասին, ում ընտանիքը փրկվել է 1915 թվականի ջարդերից և ապաստան գտել մի գյուղում: Աղջկա ծնողները տեղեկանալով, որ թուրքերը հայերի ջարդ են սկսել, իրենց միակ դստերը` Լուսինեին, թաքցրել են անտառում` նրա մոտ թողնելով ուտելիք ու մի ծղոտե տիկնիկ: Միայն մի քանի հագուստով և ծղոտե տիկնիկով Լուսինեն հաջորդ առավոտյան առանց ծնողների սկսում է իր նոր ու պայքարով լի կյանքը: Ֆիլմի հեղինակները նշել են, որ այն մարդիկ, ովքեր կմասնակցեն հանգանակությանը, կդառնան համաշխարհային շարժման մասնակից և ևս մեկ անգամ աշխարհին կհիշեցնեն, թե ինչ պատահեց 1915-ին Օսմանյան կայսրությունում:

Նախագծին աջակցելու համար այցելեք այստեղ:

Այս թեմայով