02 Հունիս 2014, 16:53
1664 |

«Ֆրեսկոն» պատրաստ է մեկնարկին

Արդեն պատրաստ է «Ֆրեսկո» միջազգային փառատոնի բացման արարողության խորհրդանիշներից մեկը: Մի քանի տասնյակ կամավորներ իրենց ձեռքերով են պատրաստել ավելի քան 2 000 մոմերը: Փառատոնի բացման օրը համընկել է Ելն ի Վիրապեն տոնի հետ, որը խորհրդանշում է Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալը: Փառատոնի կազմակերպիչները որոշել են հանդիսավոր բացումը սկսել հենց Խոր Վիրապից: Այնտեղից մոմերը կտարվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ապա օրհնություն ստանալուց հետո կտեղափոխվեն Երևան:

Մոմերը, որոնց կցված կլինեն կարճ աղոթքներ, բացման արարողության ժամանակ Կարապի լճի տարածքում գտնվող հանդիսականները որպես հուշանվեր կտանեն իրենց հետ: Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 21-ին Կարապի լճի մոտ: Երեկոյան բացօթյա կինոդիտումներ ու համերգներ կլինեն, ինչպես նաև կինոճամբարներ մարզերում... Այս ամենը 10 օր շարունակ կլինի հայաստանցիների ամառային առօրյայի մի մասը:

Այս թեմայով