27 Մայիս 2014, 15:13
1314 |

Հայկական ճարտարապետություն Վենետիկի Բիենալեում

Հունիսի 7-ին Վենետիկի միջազգային ճարտարապետական բիենալեում կբացվի հայկական ճարտարապետության տաղավարը: Այն կներկայանա «Իղձերի մայրաքաղաքը» խորագրով նախագծով: Ազգային տաղավարի նախագիծը երեք տարբեր ու հակադիր ազգային մոդեռնիզմների մասին պատմող ցուցադրություն է, որը ներկայացնում է Հայաստանի ճարտարապետության ու քաղաքաշինության ձևավորման ու զարգացման պատմությունը՝ 1920-ականներից մինչ այսօր: Հայաստանի ազգային տաղավարը տեղակայված է Վենետիկի Զենոբիո պալատում՝ նախկին Մուրադ-Ռաֆայելյան վարժարանի շենքում: Ցուցադրության մեջ ներկայացված կլինեն ճարտարապետական նախագծեր, էսքիզներ, ինչպես նաև արխիվային լուսանկարներ, սլայդեր, ֆիլմեր:

Նշենք, որ բիենալեն այս տարի անցկացվում է «Հիմքեր» խորագրի ներքո և նվիրվում է ճարտարապետության 1914-2014 թթ. համաշխարհային պատմության և քաղաքաշինության ուսումնասիրությանը: Բիենալեի տեսական ծրագրի շրջանակում հոկտեմբերի 20-21-ը հայկական տաղավարը բիենալեի գլխավոր ցուցահանդեսային տարածքում՝ Արսենալեյում, կանցկացնի նաև «Տեղային արդիություններ» թեմայով միջազգային գիտաժողով՝ նվիրված խորհրդային ուշ մոդեռնիստական ճարտարապետությանը:

Այս թեմայով