27 Մայիս 2014, 15:10
1279 |

Ճապոնացիները վերականգնում են հայ մշակութային ժառանգությունը

Հայաստանի պատմության թանգարանում այսօր կբացվի բրոնզե առարկաների ցուցահանդես: Ցուցանմուշները վերականգնվել են վերջին 3 տարվա ընթացքում ճապոնացի մասնագետների օգնությամբ: Դեռևս 2011-ի հունիսին Երևանում ստորագրվեց «ՀՀ մշակույթի նախարարության և Տոկիոյի մշակութային արժեքների ազգային հետազոտության ինստիտուտի միջև Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ» համաձայնագիրը, որի նպատակն է 2011-2014 թթ. իրականացնել հայ մասնագետների վերապատրաստում և միջազգային, տեղական սեմինարների օգնությամբ հնարավորություն ստեղծել մասնագիտական գիտելիքների և հմտությունների փոխանցման համար: Այսօր ավարտվում է «Հնագիտական մետաղի վերականգնմանը և պահպանմանը» նվիրված տեղական 6-րդ եզրափակիչ սեմինարը:

Նախօրեին ՀՀ մշակույթի նախարարության և Տոկիոյի մշակութային արժեքների ազգային հետազոտության ինստիտուտի միջև ստորագրվեց Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման մասին համագործակցության նոր համաձայնագիր: Այն կգործի մինչև 2020 թվականը և վերաբերում է մշակութային ժառանգության պահպանմանը, հայ փորձագետների մասնագիտական հմտությունների զարգացմանը:

Այս թեմայով