22 Մայիս 2014, 12:16
1082 |

Բազմապիսի միջավայր

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում անցկացվեց ՀՀ ազգային փոքրամասնությունների մշակույթի «Հայաստանը մեր տունն է» խորագրով մեկօրյա փառատոն: Համերգասրահում ցուցադրվեցին դեկորատիվ արվեստի նմուշներ: Փառատոնը նաև համերգային մաս ուներ, որին մասնակցեցին ՀՀ ազգային փոքրամասնությունների 15 խմբեր: Նրանց թվում առաջին անգամ մասնակցեց հունական «Խարիտոնի» վոկալ-գործիքային անսամբլը՝ հանդես գալով հայ-հունական ժողգործիքների հետաքրքիր միքսերով: Փառատոնն ամենամյա է և անցկացվում է 2001 թվականից: Այս 13 տարիների ընթացքում ցուցանմուշների լուսանկարներից ալբոմ է պատրաստվում: Այս տարի նույնպես բոլոր տաղավարները նկարահանվեցին: Այլբոմի հետագա ճակատագիրը դեռևս անհայտ է։

Այս թեմայով