21 Մայիս 2014, 22:50
1111 |

Ֆորբսի ցուցակը

Ամերիկյան հանրաճանաչ Forbes ամսագիրը «Պետք է հիշել» խորագրով անդրադարձել է աշխարհի այն թանգարաններին, որոնք պետք է անպայման այցելել: Ներկայացված թանգարանների շարքում է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Forbes –ը ներկայացրել է համառոտ տեղեկատվություն Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մասին և այն մասին, թե ինչ է այստեղ սպասվում այցելուներին: Forbes-ի այս ցանկում տեղ գտած մյուս 8 կետերն են Հոլոքստի թանգարանը Երուսաղեմում, Ապարտեիդի թանգարանը ՀԱՀ-ում, Տիտանիկ Բելֆասթ թանգարանը Հյուսիսային Իռլանդիայում, Խաղաղության հուշահամալիր-թանգարանը Հերոսիմայում, ԳՈՒԼԱԳ-ի թանգարանը Մոսկվայում, Չեռնոբիլի թանգարանը Կիևում և Ջրային աղետների թանգարանը Ղրիմում:

Այս թեմայով