20 Մայիս 2014, 14:04
1893 |

Mobile App Expo 2014-ը սարերի հետևում չէ

Մայիսի նախավերջին օրը Սիրահարների այգում կհավաքվեն Հայաստանի ՏՏ-ականները: Երևանում առաջին անգամ կանցկացվի մոբայլ հավելվածների ցուցահանդես` «Mobile App Expo 2014» անունով: Ներկա կլինեն բոլոր նրանք, ովքեր ունեն հեռախոսների համար մշակած հավելվածներ: «ԷՄ ԼԱԲ ԷԿԱ» ընկերության տնօրեն Մարիամ Դավթյանը ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ ցուցահանդեսի այցելուներին հավելվածները փորձարկելու հնարավորություն կտրվի: Բացի հանրությանը հայկական մոբայլ հավելվածների ծանոթացնելուց, այս ցուցահանդեսը մեկ նպատակ էլ ունի' օգնել դրանք ստեղծողներին ստանալ ֆինանասավորում և շարունակել գործունեությունը: Ընկերությունները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց գաղափարները հայկական վենչուրային հիմնադրամներին, իսկ լավագույնները կֆինանասավորվեն AppCampus ծրագրի կողմից:

Հայտերն ընդունվում են հետևյալ հասցեով

Այս թեմայով