29 Ապրիլ 2014, 16:25
1558 |

Բարեգործական մրցավազք

Մայիսի 4-ին Երևանում կանցնի 5 կմ երկարությամբ բարեգործական Run in Yerevan-2014 մրցավազքը։ Այս յուրատեսակ մինի մարաթոնին մասնակցությունն ազատ է բոլոր ցանկացողների համար։ Պարզապես անհրաժեշտ է 9:30 մոտենալ «Մանկական» այգու մուտքի մոտ մասնակիցների գրանցման կետին։ Տեղում նաեւ վաճառվելու են հատուկ շապիկներ, որոնց վաճառքից հասույթն ուղղվելու է «Հայ մայրեր» բարեգործական հիմնադրամ։

Կազմակերպիչների խոսքերով այս մրցավազքը նպատակ ունի տարածելու առողջ ապրելակերպի գաղափարները ամենամատչելի սպորտի՝ վազքի միջոցով։ Նման մրցավազքերը նաեւ Հայաստանը կդարձնեն հետաքրքիր զբոսաշրջիկների համար ու բացի այդ մեծ օգնություն կցուցաբերեն երեխաներին։ Միջոցառման կազմակերպիչներն են Գեորգի Թովմասյանի Cilicia Capital ֆոնդը, «Հայ մայրեր» բարեգործական հիմնադրամը։

Երևան 2.0 նախագծի մասնակիցները նույնպես պատրաստվում են մասնակցել վազքարշավին ու հրավիրում են բոլոր իրենց ընկերներին։ Վազքուղուն ծանոթանալու ու ձեր արդյունքը գրանցելու համար անհրաժեշտ է հետեւել այս հղմանը։

Այս թեմայով