11 Մարտ 2014, 09:55
1725 |

Ֆրանսուհին ու հայկական կոնյակը

Երևանում մենահամերգով հանդես գալու հաջորդ օրը՝ մարտի 10-ին, ֆրանսիացի ճանաչված երգչուհի Պատրիսիա Կասն իր անձնակազմի հետ այցելեց Երևանի կոնյակի գործարան: Գործարանի հնացման մառանում նրանք ծանոթացան հայկական «Արարատ» կոնյակի պատմությանը և արտադրական գործընթացին:

Երգչուհին գրառում կատարեց Երևանի կոնյակի գործարանի հուշագրքում, իսկ գործարանի տնօրեն Արտակ Բարսեղյանը նրան նվիրեց սահմանափակ քանակով թողարկված «Արարատ Արմենիա» կոնյակ: Ի դեպ, «Արարատ» կոնյակները Կասի երևանյան համերգի գլխավոր հովանավորն էին:

Այս թեմայով