29 Հունվար 2014, 16:43
86 |

Կրկին Նոբելյան մրցանակի շեմին

Հունվարի 27-ին Ռումինիայի Գրողների միության վարչությունը գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի համար առաջարկել է 4 թեկնածուների, որոնց թվում է նաև հայազգի Վարուժան Ոսկանյանը: Վարչությունը մրցանակին ներկայացնելու համար որպես հիմք է ընդունել նրանց աշխատանքների գրական արժեքը:

Վարուժան Ոսկանյանը, որի «Շշուկների մատյան» վեպը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով ու միջազգային մեծ հռչակ բերել հեղինակին, 2013-ին նույնպես ներկայացվել էր Գրականության Նոբելյան մրցանակին միանգամից երեք երկրների՝ Հայաստանի, Ռումինիայի և Իսրայելի կողմից:

2012-ին հրատարակված և շուրջ տասը լեզվով թարգմանված «Շշուկների մատյանը» Հայոց ցեղասպանության մասին է: Այն ճանաչվել է որպես Ռումինիայի լավագույն գրական ստեղծագործություն, Կոլումբիայում հայտնվել է բեսթսելլերների ցանկում:

Այս թեմայով