22 Հունվար 2014, 12:47
2401 |

Շախմատիստների լավագույն եռյակը

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի Կենտրոնական տանն ավարտված շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների 9-րդ տուրի շրջանակներում կայացած պարտիաներից հետո տղամարդկանց առաջնությունում հաղթեց Տիգրան Քոթանջյանը, իսկ կանանց առաջնությունում՝ Շուշաննա Սարգսյանը: Նա վերջին տուրում ոչ-ոքի խաղաց Աննա Հայրապետյանի հետ: Այսպիսով, Քոթանջյանը նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը և համալրեց ազգային հավաքականի միակ թափուր տեղը:

Առաջնության արծաթե մեդալակիրը դարձավ Ռոբերտ Հովհաննիսյանը, ով թեև պարտության մարտնեց Հրանտ Մելքումյանին և միավորներով հավասարվեց Տիգրանին, սակայն լրացուցիչ գործակիցներով զբաղեցրեց երկրորդ տեղը: Մրցանակակիրների եռյակը եզրափակեց Արման Փաշիկյանը:

Այս թեմայով