20 Հունվար 2014, 13:44
2586 |

Ինտերակտիվ հայոց լեզու

Կրթության ասպարեզում նորարարական առաջարկով են ներկայացել Dasaran.am կրթական ծրագիրն ու «Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ն: «Բառերի տիեզերք» կոչվող նոր ինտելեկտուալ խաղը նպատակ ունի հարստացնել դպրոցահասակ երեխաների հայոց լեզվի բառապաշարը: Տարբեր բարդության հոմանիշների ու հականիշների բաժիններից բաղկացած խաղը, ըստ հեղինակների, աշակերտներին կօգնի ինտերակտիվ եղանակով յուրացնել լեզուն: Տպավորիչ ձևավորմամբ աչքի ընկնող խաղը Dasaran.am կրթական հարթակի միջոցով հասանելի կլինի ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի աշակերտներին:

Այս թեմայով