19 Դեկտեմբեր 2013, 16:04
1970 |

Եռաչափ Արցախ

Մեր ժամանակներում, գիտության ու տեխնիկայի զարգացման արդյունքում տնից դուրս չգալով հնարավոր է «շրջագայել» աշխարհի գրեթե ամեն անկյունում: Google Earth համակարգն այդ հնարավորւթյունը վաղուց է ընձեռում: Օգտատերերը ոչ միայն կարող են դիտել արբանյակից արված լուսանկարներ բարձր կետայնությամբ, այլև տեսնել որոշ օբյեկտները եռաչափ ֆորմատով:

Հայաստանն այս նախաձեռնությանը միացավ 2012-ից: Նախագծով զբաղվող «Լոկատոր» ընկերության ջանքերով Google Earth-ում եռաչափ ներկայացված են Երևանն ու Լեհաստանի Լյուբլին քաղաքը:

Ներկայումս ընթանում է Հայաստանի 8 տեսարժան վայրերի՝ Էջմիածնի, Նորավանքի, Խոր Վիրապի, Գառնիի, Գեղարդի, Կեչառիսի և Սևանավանքի մոդելավորման աշխատանքները:

ԼՂՀ տուրիզմի գործակալության և «Լոկատոր» ընկերության մոդելավորողների ջանքերով այժմ Google earth-ում հնարավոր է վիրտուալ շրջագայություն կատարել Արցախ: Ներկայացված են Շուշին, Ստեփանակերտը, Գանձասար և Սուրբ Ղազանչեցոց եկեղեցիները:

Այս թեմայով