02 Նոյեմբեր 2013, 17:14
1363 |

Բլյուզաշաբաթ

Բլյուզի շաբաթվա ընթացքում «Մեցցո» ակումբում նոյեմբերի 3-ին ելույթ կունենա «Էրիվան» բլյուզ բենդը՝ Վազգեն Ասատրյան, Արտակ Ներսիսյան և Միշ Ամիրյան: Նոյեմբերի 4-ին ակումբում տեղի կունենա Մանե Սարգսյանի և Cocktail բենդի ելույթը, իսկ նոյեմբերի 5-ին՝ Սուրեն Առուստամյան բլյուզ բենդի:

Բլյուզի շաբաթվա ամենասպասված հյուրը՝ բլյուզմեն Տորոնզո Քեննոնը կժամանի Չիկագոյից իր հարվածային երաժիշտ Քրիստոֆեր Ալեքսանդրի և home-band-ի հետ: Նոյեմբերի 6-ին և 7-ին երաժիշտը երկու բլյուզ-շոու կներկայացնի «Մեցցո» ակումբում, այդ թվում նոյեմբերի 7-ին տեղի կունենա նրա ձայնասկավառակի շնորհանդեսը, իսկ ջեմսեյշնին կմասնակցեն Կարեն Մամիկոնյանը, Սուրեն Առուստամյանը, Վազգեն Ասատրյանն ու Արտակ Ներսիսյանը: Նոյեմբերի 8-ին Տորոնզո Քեննոնը հանդես կգա Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ «Չիկագո բլյուզ. Past, Present & Forever» խորագիրը կրող համերգով: Երեկոյի հատուկ հյուրը կլինի Սուրեն Առուստամյանը:

Այս թեմայով