18 Հոկտեմբեր 2013, 14:29
1762 |

Երեխաների հաղթարշավ

Երևանում և 30 օր ՀՀ մարզերում տեղի կունենա Մանկապատանեկան ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը, որը կազմակերպել է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը: Փառատոնի ծրագրում ընդգրկվել է 113 ֆիլմ 34 երկրներից: Այս տարի փոփոխության է ենթարկվել Մանկապատանեկան ժյուրիի ձևաչափը:

Փառատոնի անմիջական մասնակիցն են դառնալու Լոռու մարզի Ալավերդի, Շնող, Թեղուտ և Շահումյան համայնքների երեխաները, Գյումրիի «Թռչունյան տուն» մանկատան, «Հույսի կամուրջ» ՀԿ-ի սաները, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի երեխաները, Սիամանթոյի անվան համար 162 դպրոցի և «Երևակ» կրթահամալիրի աշակերտները: Ընդլայնվել է մրցութային անվանակարգերի շարքը' համալրվելով Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի կողմից ստեղծված երեք նոր անվանակարգերով: Մանկապատանեկան ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնի շրջանակներում նախատեսվում են կինոդիտումներ, պրեմիերաներ, ստեղծագործական հանդիպումներ, վարպետության դասեր, work shop-եր, քննարկումներ, ցուցահանդեսներ և այլն:

Այս թեմայով