27 Փետրվար 2013, 20:00
1747 |

Թումոն՝ արդեն նաև Դիլիջանում

Դիլիջանում բացվել է երկրորդ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը:

Փետրվարին սկսվեց 12-ից 16 տարեկան դեռահասների ընդունելությունն անվճար կուրսերին «թվային մեդիա», «անիմացիա», «կայքերի պատրաստում», «խաղերի ստեղծում» բաժիններում: Նորկենտրոնն ունի 29 համակարգիչ ու կարող է օրական ընդունել շուրջ 90 ուսանող: Առաջին Թումոն ստեղծվել էր 2011-ին: Այսօր այնտեղ ժամանակակից տեխնոլոգիաների ասպարեզում հմտանում է 12-ից 18 տարեկան մոտ 5 000 երիտասարդ: Դիլիջանի Թումոն բացվեց «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի ֆինանսական աջակցության ու Հայաստանի Կենտրոնական բանկի օժանդակության շնորհիվ: Նախագիծն իրականացրել է «Սիմոնյան» կրթական հիմնադրամը: 

Այս թեմայով