27 Փետրվար 2013, 19:53
2041 |

«Մեկ ամիս գյուղում» ներկայացման պրեմիերա

Մոսկվայի կառավարության Արտաքին տնտեսական ու միջազգային կապերի դեպարտամենտի ու «Միջազգային համագործակցության մոսկովյան կենտրոն» պետական ունիտար ձեռնարկության ֆինանսական աջակցությամբ փետրվարի 26-ին ու 27-ին առաջին անգամ Երևանում «Մոսկվայի տուն» կենտրոնի բեմում կկայանա ըստ Ի.Ս. Տուրգենևի պիեսի «Մեկ ամիս գյուղում» ներկայացման պրեմիերան:

Ռուսական դասական գրականության բեմադրությունն իր վրա ստանձնեց ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը: Ներկայացման մեջ ընդգրկվել են երևանյան մի քանի թատրոնի դերասաններ: Կ.Ս. Ստանսիլավսկու ռուսական դրամատիկական թատրոնը ներկայացնում են Ռոբերտ Հակոբյանն ու Յուրի Իգիթխանյանը: «Գոյ» էքսպերիմենտալ թատրոնը՝ Յանա Գաբրիելյանն ու Աշոտ Տեր-Մաթևոսյանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը՝ Կարեն Ջանգիրովը, Մարիաննա Մխիթարյան նու Եվգենիա Մկրտումյանը, ինչպես նաև Կոմիտասի անվան Երևանի կոնսերվատորիայի դոցենտ Լիա Սարգսյանը: Ներկայացման երաժշտական ձևավորումը՝ Վահե Հայրապետյանի: 

Այս թեմայով