08 Հոկտեմբեր 2013, 08:41
1845 |

Բարև Ձեզ, ընկեր Մալյան

Վարդանանց 18 հասցեում Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի մուտքի պատին տեղադրվեց Մալյանի դիմաքանդակը։ 1980-ին ռեժիսորն այս փոքրիկ, նեղ ու կիսախավար բեմում հիմնադրեց իր թատրոնը։ 33 տարի մալյանցիներն այդտեղ են ընդունել հանդիսատեսին։ Վարպետի մահից հետո էլ պահպանել են թատրոնի խաղացանկն ու ավանդույթները' շնորհիվ մալյանական դպրոցի ու թատրոնի ղեկավարի՝ ռեժիսորի դստեր Նարինե Մալյանի։ Արդեն մեկ տարի' վերակառուցումից հետո, թատրոնն ունի Հենրիկ Մալյանի անվանը վայել բեմ ու տարածք։ Մալյանցիներն ասում են. «Թատրոնի դռներից ներս մեզ է դիմավորում նրա նկարը։ Բարև Ձեզ, ընկեր Մալյան' ամեն օր ողջունում ենք։ Այսուհետև նրան երկու անգամ ենք բարևելու' սկզբում' դրսում, հետո' ներսում»։

Հենրիկ Մալյանը սովորություն ուներ ցուցամատն այտին դրած' հետևել փորձերին։ Հենց այդպես էլ Տարիել Հակոբյանը քանդակել է Վարպետի կիսադեմը։ Խոստովանում է' շատ դժվար է եղել ամբողջացնել ու խտացնել ռեժիսորի խառնվածքն ու բնավորությունը, մանավանդ որ Մալյանը ճանաչված ու սիրված արվեստագետ է, ու վատ աշխատանքը հանրությունը չէր հանդուրժի։

Այս թեմայով