28 Փետրվար 2013, 18:04
1836 |

«Ամեն ինչ կանանց համար»

Կանանց տոների նախաշեմին Կոնգրես հյուրանոցում մարտի 3-ին տեղի կունենա «Ամեն ինչ կանանց համար» EXPO-2013 6-րդ ցուցահանդեսը:

Մի շարք տեղական ու արտասահմանյան կազմակերպություններ կներկայացնեն իրենց ապրանքներն ու ծառայությունները 7 թեմատիկ բաժիններում՝ առողջություն ու ֆիտնես, օծանելիք, բուժիչ ու դեկորատիվ կոսմետիկա, բիժուտերիա, զարդեր, նորաձևություն, կաշվե իրեր ու աքսեսուարներ, արվեստ ու դիզայն, սնունդ ու հրուշակեղեն: Հայկական ու արտասահմանյան ռեստորանները ցուցահանդեսում կներկայացնեն ազգային ու համաշխարհային խոհանոցի լավագույն նմուշները, առողջության ու գեղեցկության, բուժիչ ու դեկորատիվ կոսմետիկայի կենտրոններն էլ կցուցադրեն իրենց նորույթները: Ավելին, ցուցահանդեսին կմասնակցեն հայտնի հայ դիզայներներ, մոդելյերներ ու մշակույթի գործիչներ: Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվի նաև տոնական նվերների խաղարկություն: Մուտքն ազատ է:

Այս թեմայով