09 Օգոստոս 2013, 12:32
1576 |

Հայաստանը՝ խաղաղության խաչմերուկում

Սեպտեմբերի 7-11-ը Հայաստանում կանցկացվի «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» երկրորդ միջազգային ֆոլկլորային փառատոնը, որին կմասնակցեն Չեխիայի «Վալասկե Վայովոդու» ժողովրդական գործիքների նվագախումբը, Լիտվայի «Ռատիլիո» և Իտալիայի «Սամուգեո» երգի-պարի խմբերը: Նրանք ելույթ կունենան Աշտարակում, Ավանում, Գավառում, Ուջանում և Երևանում:

ՀՀ մշակույթի նախարարության և «Տոնացույց» ժողովրդական թատրոնի նախաձեռնությամբ կազմակերպվող փառատոնն առաջին անգամ անցկացվել է նախորդ տարի: Այն նպատակ ունի ներկայացնել մասնակից երկրների ֆոլկլորը մեր երկրում, ինչպես նաև օտարերկրյա հյուրերին ներկայացնել հայկականը: Փառատոնի փակման արարողությունը տեղի կունենա Երևանում' սեպտեմբերի 11-ին:

Իսկ օգոստոսի 15-30-ը «Տոնացույց» թատրոնը հայկական երգն ու պարը կներկայացնի Իտալիայի Ալատրի և Նորմա քաղաքներում կայանալիք «Ֆոլկլորը խաղաղության համար» միջազգային փառատոնում:

Այս թեմայով