09 Օգոստոս 2013, 12:22
1282 |

Երիտասարդության երևանյան ամառը

Օգոստոսի 12-ը' երիտասարդության միջազգային օրը, «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում նշվելու է տոնական միջոցառումներով: Մասնավորապես, Երևանի կենտրոնում տեղադրվելու է համերգային 4 հարթակ։ Իսկ օգոստոսի 15-ին մինչև ժամը 17։00-ը նույն ծրագրի շրջանակում Հաղթանակ զբոսայգու կարուսելները գործելու են անվճար։

«Երևանյան ամառը» հագեցած ծրագիր է՝ միտված Երևանում մինչ այս պասիվ ամիս համարվող օգոստոսին երևանցիների առօրյան առավել հետաքրքիր դարձնելուն։ Միջոցառումներ են նախատեսված նաև Ջրաշխարհում, Երևանի հեծանվահրապարակում:

Այս թեմայով