05 Օգոստոս 2013, 11:30
1671 |

Երկաթուղային տեխնիկայի թանգարան Գյումրիում

Հայաստանի երկաթուղու 115-ամյակի և Երկաթուղայինի օրվա առթիվ օգոստոսի 4-ին Գյումրիում բացվեց Երկաթուղային տեխնիկայի թանգարան, որն ունի ոչ միայն տեխնիկական, այլև մշակութային նշանակություն: Սա իր տեսակի մեջ առաջին թանգարանն է Հայաստանում և պատահական չէ, որ այն բացվում է Գյումրիում. հենց այստեղ է սկիզբ առել Հայաստանի երկաթուղային պատմությունը:

Օրվա առթիվ Գյումրու Լոկոմոտիվային դեպոյում, որը վերակառուցումից հետո վերաբացվեց 2013-ի մայիսի 28-ին, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ նախաձեռնությամբ բացվեց 1988-ի դեկտեմբերի 7-ին Սպիտակի երկրաշարժի ժամանակ զոհված երկաթուղայինների հիշատակը հավերժացնող հուշարձան:

Հայաստանի երկաթուղու պատմությունը սկիզբ է առնում 1895-ից, երբ Նիկոլայ II ցարը ստորագրեց հրաման՝ Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման մասին: Շինարարական աշխատանքների ֆինանսավորումն իրականացվեց պետական գանձարանի միջոցներով: Եվ 1899-ի փետրվարին, հաղթահարելով 180 կիլոմետրանոց ճանապարհահատվածը, առաջին անգամ առաջին գնացքը Թբիլիսիից ժամանեց Ալեքսանդրապոլ:

Այս թեմայով