05 Օգոստոս 2013, 12:05
1388 |

60 000 հոդված` հայերեն Վիքիպեդիայում

2013-ի օգոստոսի 3-ին հայերեն Վիքիպեդիան անցավ 60 000 հոդվածի շեմը: Առաջիկա օրերին թիվը դեռ կավելանա՝ դառնալով 64 000: Ընդհանուր առմամբ հայերեն Վիքիպեդիայում կավելանա մոտ 16 000 հոդված: Հոդվածների մեծ քանակի ավելացումը սկսվել է դեռևս օգոստոսի 1-ի երեկոյան, երբ դրանց ընդհանուր թիվը չէր գերազանցում 50 000-ը: Նման քանակի հոդվածների ավելացման ուղղությամբ աշխատանքերը սկսվել են ամիսներ առաջ, իսկ հիմա դրանք պարզապես տեղադրվում են կայքում:

Հանրապետությունում նախատեսվում է Վիքի սեմինարներ անցկացնել, քանի որ մարզերի բնակավայրերի մասին տեղեկատվությունը շատ սահմափակ է, և նման սեմինարները կօգնեն տեղում համակարգողներ գտնել: Արդյունքում մարզերի բնակիչները կկարողանան իրենք իրենց բնակավայրերի մասին հոդվածներ տեղադրել:

Հայերեն Վիքիպեդիան բազմալեզու և ազատ հանրագիտարանի հայալեզու տարբերակն է: Ինչպես և բոլոր վիքիմեդիա-նախագծերը, հայերեն Վիքիպեդիայի բովանդակությունը ևս գտնվում է ազատ արտոնագրի ներքո, և յուրաքանչյուր ոք կարող է օգտագործել, խմբագրել ու տարածել այդ բովանդակությունը։

Այս թեմայով