04 Օգոստոս 2013, 23:11
1753 |

Պաղպաղակի օր. հանուն կենդանիների

Ամռան ամենաջերմ ու քաղցր հուշերը խտացնել մեկ օրվա մեջ` համեմելով պաղպաղակով: Երևանի կենդանաբանական այգին օգոստոսի 4-ին հայտարարել էր «Պաղպաղակի օր»: Մեծերին և փոքրերին այգում սպասվում էր անակնկալներով լի ուրախ օր` կենդանի երաժշտություն, զվարճալի խաղեր, քաղցր մրցանակներ ու շատ-շատ պաղպաղակ ընդամենը 50 դրամով: Ժամը 16:00-ից մինչև ուշ երեկո կենդանաբանական այգու մուտքը մինչև 16 տարեկան երեխաների համար անվճար էր:

Կազմակերպիչները խոստանում են պաղպաղակի վաճառքից ստացված ամբողջ հասույթն ուղղել այգու կենդանիների պայմանների բարելավմանը:

Այս թեմայով