02 Օգոստոս 2013, 15:20
1379 |

Գրատպության թանգարան Հայաստանում

Հայաստանի ազգային գրադարանը մշակել է ծրագիր, ըստ որի Հայաստանում շուտով կբացվի Գրատպության թանգարան: Այնտեղ կներկայացվեն հայկական գրատպությանը վերաբերող փաստաթղթեր ու գործեր:

Ազգային գրադարանում մեծ թափով մեկնարկել է տարբեր տիպի հնատիպ ձեռագրերի, նաև' թերթերի թվայնացման գործընթացը: Մեկ միլիոն էջ արդեն թվայնացված է: Գործընթացն այնքան էլ արագ չի ընթանում, քանի որ դրա համար անհրաժեշտ են պրոֆեսիոնալ նկարահանող սարքեր, որոնցից յուրաքանչյուրն արժե 70 հազար եվրո: Վերաբացվել է գրադարանի Թամանյանական շենքը, և ներկայում անվտանգության միջոցներ են ձեռնարկվում նորաբաց շենքում: Գրադարանը սովորաբար ամսական 1000-1500 այցելու է ունենում, սակայն արձակուրդային շրջանի հետ կապված ընթերցողների թիվը նվազել է մինչև 300-400:

Այս թեմայով