01 Օգոստոս 2013, 14:52
1420 |

Թանկյանի կոչը` ընդունեք Ցեղասպանությունը

Հայտնի ռոք երգիչ Սերժ Թանկյանը Hollywood Bowl-ում հուլիսի 29-ին տեղի ունեցած համերգի ընթացքում լեփ-լեցուն դահլիճի առջև կոչ է արել ԱՄՆ կառավարությանը և միջազգային հանրությանը Հայոց ցեղասպանությանը վերաբերող արդար բանաձև ընդունել, այնպես, ինչպես աշխարհի մյուս ցեղասպանությունների դեպքում է եղել:

«Պատկերացրեք, որ նրանք, ովքեր ուզում են դառնալ միջազգային հանրության մաս, լռեին Հոլոքոստի մասին: Այժմ նման բան է տեղի ունենում: 1915-23 թվականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանության մասին լռում են: Պատկերացրեք, որ 1940-ականներին, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմն էր, Ամերիկան չմտներ պատերազմի մեջ ու չկանգներ Միացյալ թագավորության կողքին: Պատկերացրեք, որ Ամերիկան կանգներ Գերմանիայի կողքին ու ասեր, որ ժխտում է Հոլոքոստը և երբեք այդ եզրույթը չի օգտագործի քաղաքականության մեջ: Պատկերացրեք, որ Լոս-Անջելեսում ապրող հրեաները երբեք մեր կառավարությունից չլսեին «հոլոքոստ» բառը: Դա հենց այն է, ինչ հիմա զգում են հայերը, հույները, ասորիները, երբ մեր իշխանությունները չեն ասում «ցեղասպանություն» բառը»,- ասել է Թանկյանը:

Այս թեմայով