26 Հուլիս 2013, 17:24
2105 |

Աշխարհն ինչպիսին է և ինչպիսին պետք է լինի

2014-15 թվականներին Երևանում կանցկացվի Infinity Art Festival ժամանակակից արվեստի փառատոն: Փառատոնի բոլոր միջոցառումները կանցկացվեն «Չորս կարիճ» հասարակական կազմակերպության «Աշխարհն ինչպիսին է և ինչպիսին պետք է լինի» նշանաբանի ներքո:

Փառատոնին ընդառաջ օգոստոս-սեպտեմբեր ամիսներից կսկսվեն պրոմո-ակցիաները' երաժշտական միջոցառումների, ցուցահանդեսների տեսքով: «Չորս կարիճ» հկ-ն պատրաստվում է ստեղծել հատուկ հանձնաժողով, որում ներգրավված կլինեն մշակույթի գործիչներ: Հանձնաժողովն ամեն ամիս կներկայանա մամուլի ասուլիսներով և կքննարկի սոցիալ-մշակութային հարցեր:

Նախագծի հեղինակները նշում են, որ փառատոնը կազմակերպելու համար լուրջ ֆինանսական ռեսուրսներ են անհրաժեշտ: Նրանք պատրաստվում են համագործակցել մշակույթի նախարարության հետ, նաև մեծ է իրենց նախաձեռնությունում ոչ պետական կառույցների ներկայացուցիչներին ներգրավելու ցանկությունը: «Չորս կարիճ» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2008 թվականին և զբաղվում է տարածաշրջանի ժամանակակից արվեստի զարգացմամբ:

Այս թեմայով