18 Հուլիս 2013, 15:39
1386 |

Ազատ տնտեսական գոտի` Հայաստանում

ՀՀ կառավարության հուլիսի 18-ի որոշմամբ՝ օգոստոսի 1-ից Հայաստանում գործունեությունը կսկսի առաջին Ազատ տնտեսական գոտին։ ԱՏԳ-ում գործունեություն ծավալելու իրավունք կստանան արտադրաարդյունաբերական և տեխնիկակիրառական էլեկտրոնիկայի, ճշգրիտ ինժեներիայի, դեղագործության և բիոտեխնոլոգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արտադրական դիզայնի և հեռահաղորդակցության ոլորտների ընկերությունները: ԱՏԳ գործունեության ժամկետը 10 տարի է:

Ազատ տնտեսական գոտիներում գործունեություն իրականացնողներին տրվում են մի շարք արտոնություններ, այդ թվում' ազատում ավելացված արժեքի հարկից, շահութահարկից, շենքերի ու շինությունների գույքահարկից և այլն:

Այս թեմայով