15 Հուլիս 2013, 16:27
1363 |

Հայկական փառատոն` Լոնդոնում

Լոնդոնի սբ Սարգիս հայկական եկեղեցու բակում հուլիսի 14-ին տեղի ունեցավ երրորդ ամենամյա հայկական փառատոնը: Այն կազմակերպվել էր Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում հայոց առաջնորդարանի կողմից՝ ՄԹ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ։

Փառատոնի հարյուրավոր մասնակիցները վայելել են հայկական երաժշտություն ու պարեր, համտեսել են հայկական ճաշատեսակներ, ինչպես նաև' մասնակցել տարբեր միջոցառումների։ Բրիտանահայ համայնքային մի շարք կազմակերպություններ ներկայացված են եղել առանձին տաղավարներով՝ այցելուներին տրամադրելով տեղակատվություն իրենց աշխատանքի, Հայաստանի ու Արցախի վերաբերյալ։

Այս թեմայով