09 Հուլիս 2013, 12:35
1469 |

Հայաստանը գիշերային Վիլնյուսում

Հայաստանը փառատոնում ներկայացրել են Արամ Խաչատրյանի անվան եռյակը և դիզայներ Առնո Կուռը: ԵՄ-ում Լիտվայի նախագահության ստանձման կապակցությամբ իրականացվող գլխավոր մշակութային միջոցառման ժամանակ մեկ գիշերվա ընթացքում լիտվացի և տարբեր երկրներից ժամանած շուրջ 700 մասնակիցներ իրենց արվեստն են ցուցադրել Վիլնյուսի Հին քաղաքի համերգային դահլիճներում, թանգարաններում, ցուցասրահներում, հրապարակներում: Արվեստի և մշակույթի փառատոնը Լիտվայում անցկացվել է արդեն 7-րդ անգամ:

Արամ Խաչատրյանի անվան եռյակը գիշերվա ընթացքում Վիլնյուսի քաղաքային համերգասրահում հանդես է եկել Ա. Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված երկու համերգով: Իսկ դիզայներ ու քանդակագործ Առնո Կուռը (Սաշա Ղալեչյանը) ներկայացրեց «Տես քեզ հայերեն» նախագիծը:

Այս թեմայով