05 Հուլիս 2013, 13:14
2497 |

Հուլիսի 5-ը Սահմանադրության օրն է

1991-ին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակմամաբ անխուսափելի դարձավ նոր՝ ազգային սահմանադրության ընդունումը: Երկրի Մայր օրենքն ընդունվեց 1995թ. հուլիսի 5-ին` համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն:

Սահմանադրությունն ամրագրեց Հայաստանի  Հանրապետության բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության, հռչակեց մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, սահմանեց հանրապետության կառավարման ձևը՝ հիմնված օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա:

 

«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը», - ասված է ՀՀ Սահմանադրության նախաբանում:

Այս թեմայով