01 Հուլիս 2013, 15:32
1483 |

Դարի կողոպուտը

Հայաստան համահայկական հիմնադրամի օժանդակությամբ հրատարակվել է Մատենադարանի Արխիվային բաժնի ավագ գիտաշխատող Անահիտ Աստոյանի «Դարի կողոպուտը. հայերի ունեզրկումը Օսմանյան կայսրությունում 1914-1923 թթ.» գիրքը:

Այստեղ արխիվային վավերագրերի, հայկական, թուրքական և  այլ աղբյուրների հիման վրա ներկայացված է Օսմանյան կայսրությունում 1914-1923 թվականներին երիտթուրքական և քեմալական իշխանությունների կողմից հայերի ունեզրկման պատմությունը:

Ներկայացված պատմական անժխտելի փաստերը հաստատում են, որ դարերով կուտակված հայկական ունեցվածքի ծրագրավորված կողոպուտի և յուրացման միջոցով թուրքական իշխանությունները լցրել են իրենց պետական դատարկ գանձարանը, հոգացել են պատերազմական ծախսերը, վճարել արտաքին պարտքերի զգալի մասը, թրքացրել են երկրի տնտեսությունը և կազմակերպել ազգայնական շարժումը, որի հաղթանակի արդյունքում ստեղծվել է Թուրքիայի Հարապետությունը: Գիրքը նախատեսված է պատմաբանների, ինչպես նաև' ընթերցողների լայն շրջանակների համար:

Այս թեմայով