01 Հուլիս 2013, 15:15
1483 |

«Չինաստանը հայերի աչքերով»

Հուլիսի 1-ին Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցավ «Չինաստանը հայերի աչքերով» գրքի շնորհանդեսը, որում ամփոփվել են 13 հայ անվանի գործիչների պատմությունները: Այն հրատարակվել է Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 21 ամյակի առթիվ: Գրքում ներառված են պատմական ակնարկներ, գիտնականների մոտեցումները տնտեսական հարցերի շուրջ, ինչպես նաև' քաղաքական, սահմանադրական, սպորտային անդրադարձեր:

Չինաստանի միջազգային հետազոտությունների ֆոնդի գործադիր նախագահ, Ռուսաստանում Չինաստանի նախկին դեսպան Լյու Գուչանը շնորհանդեսին նշել է, որ գիրքը բարեկամական հայ ժողովրդի համար Չինաստանը ճանաչելու յուրատեսակ պատուհան է. «Գիրքը երկու ժողովուրդների ավանդական ընկերության արտացոլում է ժամանակակից դարաշրջանում»:

Այս թեմայով