01 Հուլիս 2013, 12:49
1602 |

Գյումրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք

Հունիսի 30-ի երեկոյան Գյումրիի Վարդանանց հրապարակում տեղի է ունեցել տոնական համերգ, որի ընթացքում քաղաքապետ Սամվել Բալասանյանին է հանձնվել «Գյումրին 2013-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք»-ի հավաստագիրը: Ծրագրի շրջանակում կացկացվի 45 միջոցառում, իսկ պաշտոնական փակումը նախատեսված է նոյեմբերի 2-ին:

«ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագիրը մեկնարկել է 2010-ին ԱՊՀ հումանիտար համագործակցության խորհրդի և Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) նախաձեռնությամբ: Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք է հայտարարվել 2012-ի դեկտեմբերի 5-ին Աշխաբադում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում:

Այս թեմայով