30 Հունիս 2013, 16:27
2029 |

Համփի Քոներուն կրկին ցուցադրեց բարձրորակ խաղ

Հաղթող ճանաչվեց սերիայի ռեյտինգ-ֆավորիտ հնդկուհի Համփի Քոներուն: Նա իր վստահ խաղով դարձավ առաջատար մրցույթի կեսում և առանց պարտություն կրելու փայլուն ավարտեց խաղը ՝ հավաքելով 11 հնարավոր միավորից 8-ը: Հաղթողից մեկ միավորով հետ մնացին Աննա Մուզիչուկը (Սլովենիա) և Նանա Ձագնիձեն (Վրաստան): Չորրորդ տեղում ռուս շախմատիստուհի Տատյանա Կոսինցևան էր 6 միավորով, հինգերորդում՝ Աննա Ուշենինան (Ուկրաինա) 5,5 միավորով: Գրան Պրիի այս փուլը անհաջող էր Էլինա Դանիելյանի համար, ով տասնմեկ տուրում միայն մեկ հաղթանակ ունեցավ: Մրցույթի առաջին կեսի ընթացքում Էլինան վատառողջ էր. ակտիվացավ վերջում, բայց այլևս չկարողացավ վերադարձնել բաց թողածը:

Երկու մրցույթից հետո ընդհանուր հաշվարկում առաջին տեղը զբաղեցրեց Աննա Մուզիչուկը, ով արդեն ուներ երկու երկրորդ տեղ: Հեմփի Քոները դարձավ պոտենցիալ առաջատար. Դիլիջանի ելույթը այս շարքում նրա առաջինն էր:
Շախմատիստուհիները խաղում էին Դիլիջանի պատմության թանգարանում և պատկերասրահում՝ շրջապատված Հովհաննես Այվազովսկիի, Մարտիրոս Սարյանի, Մինասի, Գևորգ Բաշինջաղյանի, Ռոքուել Քենթի նկարներով, Գառզույի գրաֆիկաներով, Շահինի օֆորտներով և անվանի նկարիչերի այլ հիասքանչ գործերով: Շաբաթ-կիրակի օրերին կազմակերպվեցին էքսկուրսիաների դեպի Սևան և Դիլիջանի շրջակայք՝ ներառյալ Հաղարծինի վանք և Պարզ լիճ:

Տատյանա Կոսինցևան համաշխարհային օլիմպիադաների եռակի, Եվրոպայի երկակի չեմպիոն է. «Երկրորդ անգամ եմ Հայաստանում: 2010-ին խաղում էին Ջերմուկում անցկացվող Գրան Պրի սերիայի մրցաշարում: Տեղի բնությունն ու մարդկանց հյուրասեր և ջերմ վերաբերմունքը մեծ տպավորություն էին թողել ինձ վրա: Հայկական ուտեստները շատ համեղ են՝ մանավանդ մրգերն ու բանջարեղենը: Եվ ամենուր զգացվում է շախմատի հանդեպ սեր ու հարգանք»:

Աննա Ուշենինա՝ աշխարհի չեմպիոն. «Շատ հավանեցի Դիլիջանը, Հայաստանի բնությունը: Մրցույթը շատ լավ էր կազմակերպված. խաղում էինք անսովոր վայրում՝ պատկերասրահում: Սրա շնորհիվ խաղերը անցան յուրահատուկ մթնոլորտում»:

Այս թեմայով