28 Հունիս 2013, 14:42
1286 |

Շվեյցարացիների արցախյան հաղթանակը

Շվեյցարացի լրագրողներ Անդրեաս Շնայդերի և Մայնրադ Շադեի' Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին աշխատանքները հաղթել են «Արևելքից հաշվետվության ցանց» գերմանալեզու լրագրողների հասարակական կազմակերպության միջազգային մրցույթում:

2012-ի ապրիլին Reportagen պարբերականում հրապարակված Անդրեաս Շնայդերի' իրենց երկիրը ծաղկեցնող ԼՂՀ բնակիչների մասին հոդվածը լավագույնն է ճանաչվել «Տեքստ» անվանակարգում: «Լավագույն լուսանկար» անվանակարգում հաղթնականը շնորհվել է Մայնրադ Շադեի' Արցախում արված լուսանկարներին:

Մրցանակների հանձնման արարողությունը տեղի է ունեցել Բեռլինի Արվեստի տանը: Միջոցառումից հետո ֆոտոլրագրող Մայնրադ Շադեն պատմել է իր տպավորությունների մասին' Արցախն անվանելով կայացած պետություն: Նա հավելել է, որ լուսանկարներն ընդգրկվելու են «Պատերազմից առաջ և հետո» վերտառությամբ ձեռնարկում, որը հրատարակվելու է 2014-ին:

Այս թեմայով