26 Հունիս 2013, 12:54
1252 |

Ալտի և թավջութակի փառատոն Երևանում

Հունիսի 26-ից հուլիսի 23-ը Երևանում կանցկացվի հայ հայտնի երաժիշտներ Թալալյան եղբայրների անվան միջազգային 4-րդ փառատոնը, որն այս տարի նվիրվում է Արամ Խաչատրյանի 110-ամյակին:

Այն հիմնադրվել է 2008-ին' որպես թավջութակի, իսկ 2010-ին դարձել է ալտի և թավջութակի փառատոն: Թալալյան եղբայրների անվան փառատոնի նպատակը շնորհալի երիտասարդ կատարողներին ինքնադրսևորվելու հնարավորություն ընձեռելն է, ինչպես նաև' պրոպագանդել հայկական ժամանակակից երաժշտությունը, ընդլայնել ստեղծագործական շփման դաշտը հայ և օտարազգի երաժիշտների միջև:

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հունիսի 26-ին «Արս լունգա» դուետի նոր' «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» նախագծի շնորհանդեսով:

Այս թեմայով