24 Հունիս 2013, 12:49
1570 |

Շահումյանի ողբերգությունը

Մոսկվայում նկարահանվում է փաստավավերագրական ֆիլմ Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանի մասին, որը 1992-ին բռնազավթվել է Ադրբեջանի կողմից: Նկարահանումներն ընթանում են ռուսական Ray of Pease ֆիլմարտադրող ընկերության հայազգի ռեժիսոր Գագիկ Սիմոնյանի գլխավորությամբ: «Իմ ժողովրդի ողբերգությունը» ֆիլմի հիմքում մոսկվայաբնակ հայ գործարար Աշոտ Խաչատրյանի համանուն գիրքն է: Գաղափարը և ֆինանսական աջակցությունը ևս Աշոտ Խաչատրյանինն են:

Այն պատմում է ՀՀ ազգային հերոսների քաջարի գործողությունների մասին, որոնք պահպանվել են Արցախյան շարժմանն իր մասնակցությունն ունեցած Աշոտ Խաչատրյանի հուշերում: Ֆիլմում կօգտագործվեն արխիվային կադրեր:

«Իմ ժողովրդի ողբերգությունը» ֆիլմի աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև հուլիսի 20-ը: Շնորհանդեսը տեղի կունենա Մոսկվայում, այնուհետև' ԱՄՆ-ում և Հայաստանում:

Այս թեմայով