19 Հունիս 2013, 12:13
1268 |

Մատենադարանը` «Բազային կազմակերպություն»

Հունիսի 20-22-ը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի նախագահությամբ Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում տեղի կունենա ԱՊՀ մասնակից պետությունների Մշակութային համագործակցության խորհրդի (ՄՀԽ) հերթական՝ XXVIII նիստը:

Նիստում, ի թիվս այլ հարցերի, կքննարվի 2014-ը ԱՊՀ-ում «Զբոսաշրջության տարի» հայտարարելու մասին հայեցակարգը: ԱՊՀ մասնակից պետությունների մշակույթի ոլորտի կազմակերպություններին «Բազային կազմակերպության» կարգավիճակ շնորհելու մասին կանոնակարգերի նախագծի քննարկման ընթացքում զեկույցով հանդես կգա Մատենադարանի արխիվային փաստաթղթերի պահպանման, գիտական մշակման և թվայնացման բաժնի ղեկավար Արա Խզմալյանը: Նա կանդրադառնա Մատենադարանը՝ որպես մշակութային ժառանգության ոլորտում «Բազային կազմակերպություն» առաջադրելու հարցին:

Այս թեմայով