18 Հունիս 2013, 15:49
1428 |

300 000-ական դրամ` «Տաշիրից»

Հայաստանյան վեց մանկատների 35 շրջանավարտներ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից ստացան 300 000-ական դրամ: Հինգերորդ տարին անընդմեջ Կարեն Կարապետյանն իր աշխատավարձը (և՛ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում աշխատելիս, և՛ այժմ՝ որպես ԱԺ պատգամավոր) համաչափ բաշխել է հայաստանյան բոլոր մանկատների տվյալ ուսումնական տարվա շրջանավարտների միջև: Մնացած գումարը տրամադրել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ գումարը շրջանավարտները ծախսում են շատ նպատակային՝ ուսման վարձն են մուծում, նոթբուք գնում կամ ծախսում առաջնային խնդրիների լուծման վրա: Գործընթացը շարունակական է, և այս պահին «Տաշիր» բարեգործական հիմնադրամը մանկատներից արդեն իսկ հավաքագրում է հաջորդ տարվա շրջանավարտների տվյալները:

Այս թեմայով