17 Հունիս 2013, 15:46
1311 |

Լարիսա Գևորգյանի գրքերը Գերմանիայում

Հունիսի 23-ին Գերմանիայի Բոխում համալսարանական քաղաքում կկազմակերպի հայ գրող և հրապարակագիր Լարիսա Գևորգյանի վերջին երկու` «Հավատարիմ՝ ինքնությանը» և «Երեք օրից հետ կգամ, մամ...» գրքերի շնորհանդեսը:

Լարիսա Գևորգյանի վերջին գիրքը՝ «Երեք օրից հետ կգամ, մամ...» պատմվածքների ժողովածուն (5 պատմվածք), նվիրված է արցախյան ազատամարտում` Բերդաձորում հերոսաբար զոհված հետախույզ Վաղինակ Զաքարյանի հիշատակին: «Հավատարիմ՝ ինքնությանը» պատմում է ֆրանսահայերի նշանակալի ներդրման մասին երկրաշարժի գոտում, Արցախի պաշտպանության, Հայ դատի խնդիրներում:

Գրական երեկոն կուղեկցվի Արմինե Ղուլոյանի (դաշնամուր) և Ալիսա Եփրեմյանի (ջութակ) երաժշտական համարներով:

Այս թեմայով