14 Հունիս 2013, 15:36
1690 |

Շատ դոնորներ` շատ արյուն

2005-ին Ժնևում Առողջապահության համաշխարհային ասամբլեայի սեսիայում հունիսի 14-ը հաստատվել է որպես Արյան դոնորի համաշխարհային օր' ի պատիվ 1868-ին այս օրը ծնված ավստրիացի բժիշկ Կարլ Լանդշտեյների, որը 1930-ին Նոբելյան մրցանակի է արժանացել մարդու արյան խմբերի հայտնաբերման համար:

Հայաստանում տարեցտարի ավելանում է հավաքագրվող արյան քանակը: Եթե 2000-2001թթ. տարեկան իրականացվում էր մոտ 6000-7000 արյունատվություն, ապա 2012-ին կատարվել է մոտ 15 000: Սակայն դա բավարար չէ. ըստ ԱՀԿ երաշխավորագրերի' Հայաստանի' արյան բաղադրամասերի և պատրաստուկների պահանջարկն ապահովելու համար անհրաժեշտ է իրականացնել 60000 արյունատվություն:

Հայաստանում ներկայումս արյան դոնորների կազմում գերակշռում են փոխհատուցվող դոնորները' 43,8%, մինչդեռ առավել անվտանգ խումբ են կազմում անվարձահատույց կամավոր դոնորները, որոնք կազմում են 3,4 %: Այս խնդրի լուծումն անհատույց կամավոր դոնորության քարոզչությունն է հասարակության, հատկապես երիտասարդության շրջանում:

Արյունաբանական կենտրոնում 2013-ի առաջին 5 ամսվա ընթացքում 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ արյունատվությունների թիվն աճել է 16,8%-ով, իսկ անհատույց դոնորներից հավաքագրվող արյան քանակն ավելացել է 4,5 անգամ:

Այս թեմայով