07 Հունիս 2013, 12:22
2056 |

Մյուզիքլ. երգում են երեխաները

«Հազարան բլբուլ» մանկապատանեկան երաժշտական բեմադրությունների հանրապետական 2-րդ մրցույթ-փառատոնի գալա-համերգի ընթացքում հայտարարվել են լավագույնը ճանաչված 6 ներկայացումները:

Գլխավոր մրցանակը' Գրան պրին, ստացել է Երևանի' Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցը (Լեոնել Բարտ, «Օլիվեր»): Առաջին մրցանակին է արժանացել Արմավիր քաղաքի արվեստի պետական քոլեջը (Լեոնարդ Բերնստայն, «Վեսթսայդյան պատմություն»): Երկրորդ մրցանակը կիսել են Արարատ քաղաքի Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցը (Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ, «Կախարդական սրինգ») և Երևանի Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցը (Ռոբերտ Շերման, «Մերի Փոփինս»), իսկ երրորդը' Դիլիջանի արվեստի պետական քոլեջին կից երաժշտական դպրոցը (Քեյն և Քեյն, «Պանդորայի արկղը») և Երևանի Ք. Քուշնարյանի անվան արվեստի դպրոցը (Ռիչարդ Ռոջերս, «Երաժշտության ձայները»):

Հաղթողները պարգևատրվել են հատուկ պատրաստված անակնկալ մրցանակներով և պատվոգրերով:

Այս թեմայով