06 Հունիս 2013, 14:47
1383 |

Ցուցադրենք, վաճառենք, որ կառուցենք

Հունիսի 7-ին ժամը 15:00-ին Էրեբունի պլազա բիզնես-կենտրոնի նախասրահում տեղի կունենա լիբանանահայ արվեստաբան Մովսես Հերկելյանի՝ հայ նկարիչների հավաքածուի անդրանիկ ցուցադրությունը: Կտավները նա նվիրաբերել է սիրիահայերի թաղամասի կառուցման նպատակով բացված հաշվեհամարին:

Հավաքածուի ցուցահանդես-վաճառքը տեղի կունենա հունիսի 17-22-ը ՀՀ սփյուռքի նախարարության և Մարսելի «Terre d’Armenie» մշակութային կազմակերպության ու նրա նախագահ Ռիչարդ Ֆինդիկյանի նախաձեռնությամբ Ֆրանսիայի Մարսել քաղաքում կազմակերպվող «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթվա» ընթացքում: Ստացված ամբողջ հասույթը կտրամադրվի Աշտարակ քաղաքում սիրիահայերի համար թաղամասի կառուցման աշխատանքների իրականացմանը:

Այս թեմայով