06 Հունիս 2013, 12:15
1545 |

24 էջ` 24 ժամում

Հունիսի 15-ին Գյումրիում կմեկնարկի «Ազատ արտահայտման պատկերը» կոմիքս-մարաթոնը, որն առաջին անգամ է անցկացվում ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ ԱՊՀ-ում: Ըստ ձևաչափի' մրցույթը սկսելու պահին' 13:00-ին, կազմակերպիչները կհայտարարեն որևէ սոցիալական թեմա, ինչից հետո մասնակիցները 24 ժամվա ընթացքում պետք է 24 էջանոց գիրք նկարեն, որը չպետք է շեղվի առաջարկված թեմայից և պետք է ամբողջական պատմություն ներկայացնի:

Մարաթոնին մասնակցության հայտեր են ներկայացրել նկարիչներ Հայաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից ու Վարստանից: Սպասվում են նաև մասնակիցներ Եվրոպայից: Մինչ այս մարաթոնն անցկացվել է 6 ժամանոց փորձնական մրցույթ, որի արդյունքներից կազմակերպիչները գոհ են: Նրանք նշում են, որ մրցույթը երիտասարդների ուշադրությունը գրավելու, վարպետության դասեր կազմակերպելու լավ առիթ է: Նախատեսվում է մեկ գլխավոր մրցանակ և մեկական մրցանակակիր յուրաքանչյուր երկրից: Հաղթողների գրքերը կտպագրվեն, իսկ մարաթոնը կամփոփվի ցուցահանդեսով:

Այս թեմայով