04 Հունիս 2013, 15:32
1593 |

8 մրցանակ 8-րդ Դելփյան խաղերում

ԱՊՀ երկրների 8-րդ երիտասարդական բաց «Դելփյան խաղերում» Հայաստանը ներկայացնող 17 մասնակիցներից 8-ը մեդալներով և մրցանակներով են վերադարձել: «Դելփյան Նովոսիբիրսկ» խորագրով անցկացվող խաղերի «Կրկես» անվանակարգում 1-ին մրցանակի և ոսկե մեդալի է արժանացել Լուսինե Արիստակեսյանը: Նույն անվանակարգում մրցանակ և ոսկե մեդալ է տրվել նաև Ռայա Հակոբյանին, իսկ Նարե Արիստակեսյանին՝ դիպլոմ: «Հուգուստի ձևավորում» անվանակարգում 2-րդ մրցանակն ու արծաթե մեդալը Նելլի Սերոբյանինն են: Ջուլիետտա Ալեքսանյանն էլ է արժանացել 2-րդ մրցանակի ու արծաթե մեդալի արդեն «Դասական երգեցողություն» անվանակարգում: Նույն անվանակարգում դիպլոմ է տրվել նաև Ռեբեկա Դեմիրճյանին: «Ջութակ» անվանակարգում Աննա Հայրապետյանն արժանացել է 3-րդ մրցանակի և բրոնզե մեդալի, իսկ Դավիթ Կոսեմյանը՝ դիպլոմի:

«Դելփյան խաղերի» շրջանակում մայիսի 18-ին կայացել է 8-րդ միջազգային համաժողովը, որիտեղ ի թիվս այլ հարցերի' քննարկվել են գեղարվեստական կրթության հիմնախնդիրները:

Հայաստանը ԱՊՀ երկրներում կազմակերպվող «Դելփյան խաղերին» մասնակցում է 2002-ից: 2010-ին Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակին նվիրված խաղերն անցկացվել են Հայաստանում:

Այս թեմայով