03 Հունիս 2013, 14:58
1913 |

Մանուկները չեն մոռանա

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, մանուկների տոնն առավել ուրախ և անմոռաց դարձնելու համար մեծահասակները ոչինչ չեն խնայում: Երեխաների օրը դարձնել հեքիաթային' հրաշքի նման. Արմենիա Մարիոթ հյուրանոցային համալիրն ու «Օրրան» հասարակական կազմակերպությունն այս տարի համատեղ էին ստանձնել այս կարևոր առաքելությունը:

Ուշադրության կենտրոնում «Օրրանի» սաներն էին: Երեխաները միայն ուրախանում էին, երգում, պարում ու խաղում, իսկ մեծահասակները' երգիչ-երգչուհիներ, հաղորդավարներ ու դերասաններ, Արմենիա Մարիոթի շեֆ-խոհարար Ռոլֆ Գրաբերի հետ համեղ համբուրգերներ ու աղցաններ էին պատրաստում: Այս բոլորը ոչ թե տանը' ինչպես միշտ, այլ բացօթյա' «պիկնիկ» ձևաչափում:

Բազմաթիվ ու գույնզգույն փուչիկների ու թղթե հրավառությունների մնացորդներն ու երեխաների անհոգ և ուրախ դեմքերը վկա' տոնն իսկապես ստացվել էր:

Այս թեմայով