31 Մայիս 2013, 13:19
2545 |

Կյանքը`առանց ծխախոտի

1988-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մայիսի 31-ը հայտարարել է Առանց ծխախոտի համաշխարհային օր: Համաշխարհային հանրության առջև խնդիր էր դրված' մինչև 21-րդ դարը ձերբազատվել ծխախոտի հետ կապված խնդիրներից: 21-րդ դարը եկավ, սակայն խնդիրն այդպես էլ չանհետացավ, և նիկոտինի դեմ պայքարը շարունակվում է:

Հայաստանում տարեկան մահանում է 27-28 հազար մարդ, որից 3000-3500-ը' ծխախոտի առաջացրած հիվանդություններից: Հայտնի է, որ նիկոտինը առաջացնում է ուժեղ կախվածություն, ինչի պատճառով հեշտ չէ դրանից ազատվել: Ի դեպ, հնարավոր է ծխելը թողնել ցանկացած տարիքում: Նրանք, ովքեր ծխելը թողել են 30-35 տարեկանում, ունեն կյանքի նույնքան տևողություն, որքան երբեք չծխածները:

Այս թեմայով