25 Մայիս 2013, 15:34
1296 |

Խոշոր շահում

Կոմպոզիտոր Մուշեղ Պետրոսյանի հեղինակած կոնցերտը հաղթել է Եղիսաբեթ թագուհու մրցույթում` արժանանալով միջազգային Գրան Պրիի լավագույն ստեղծագործություն անվանակարգում: Դաշնամուրի և նվագախմբի համար գրված «Էայի հետքերով» (In the Wake of Ea) կոնցերտի համաշխարհային պրեմիերան նախատեսված է մայիսի 27-ին Բրյուսելի Գեղեցիկ արվեստների կենտրոնում (Palais des Beaux-Arts): Կոնցերտը կկատարեն 2013 թվականի դաշնակահարների մրցույթի եզրափակիչ անցած 12 մասնակիցներն ու Բելգիայի ազգային նվագախումբը:

2012 թվականի դեկտեմբերին «Էայի հետքերով» կոնցերտը լավագույնն է ճանաչվել հայտ ներկայացրած 141 ստեղծագործությունների շարքում: Եզրափակիչ անցած 5 մասնակիցները ստացել են 1500-ական, իսկ հաղթողը` 10 000 եվրո:

2005-ին նույն մրցույթում հաղթող էր ճանաչվել ջութակահար Սերգեյ Խաչատրյանը:

Այս թեմայով